ԵԶԱՆ ԼԵԶՈՒՆ ՍՆԴԻԿՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՐՈՒՄ Է ԱՐՅՈՒՆԸ, ՕԳՆՈՒՄ ՍՏԵՆՈԿԱՐԴԻԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ
Եզան լեզուն (լատին․՝ Plantágo) բնական հզոր դեղամիջոց է՝ օժտված հակաբորբոքային, հակասեպտիկ և վերքերը լավացնող հատկություններով։ Այն արդյունավետ է մաշկային վերքերի, մարսողական խնդիրների (գաստրիտ, խոց), հազի և նույնիսկ նիկոտինային կախվածության դեմ պայքարում։ Բույսի տերևները, սերմերն ու արմատները կարող են օգտագործվել թեյերի, թուրմերի և թրմուկների տեսքով՝ առողջությունը բարելավելու համար։
Այս բույսը մոլորակի ամենաարդյունավետ բույսերից է։
Այս բույսի տերևները օգնում են դադարեցնել քերծվածքների արյունահոսությունը, բուժել վերքերը։
Այս բույսի բուժիչ հատկությունները պայմանավորված են բջջանյութի, ֆլավոնոիդների ու այլ սննդարար նյութերի բարձր պարունակությամբ, որոնք չափազանց օգտակար են առողջության համար։
Եզան լեզուն ունի խորխաբեր, հակաբիոտիկային, հակաբորբոքային, հակաթութքային, կպցնող, փափկեցնող, ինչպես նաև հակասեպտիկ հատկություններ։
Եզան լեզուն օգտագործել եւ այժմ էլ օգտագործում են ժողովրդական և պաշտոնական բժշկության մեջ՝ շնորհիվ իր բազմակողմանի ազդեցության:
Վերքերի և մաշկի բուժում. ունի կպցնող և հակասեպտիկ հատկություններ, որոնք արագացնում են վերքերի, ուռուցքների և խրոնիկական խոցերի լավացումը։
Մարսողական համակարգ. օգնում է գաստրիտի, խոցերի և փորկապության դեպքում, բարելավում է նյութափոխանակությունը։
Եզան լեզուն կատարյալ է նրանց համար, ովքեր տառապում են մարսողական խնդիրների պատճառով կամ ալերգիա ունեն որոշակի մթերքների նկատմամբ։
Եզան լեզվի տերևները նվազագույնի են հասցնում ստամոքսի բորբոքումն ու օգնում վերականգնել աղիքային միկրոֆլորան։
*Եզան լեզվի կպցնող հատկություններն օգտակար կլինեն թութքի դեպքում դիսկոմֆոտը թեթևացնելու հարցում. մանրացրեք տերևները ջրի փոքր քանակությամբ ու օգտագործեք՝ որպես քսուք։ Այդ քսուքն անմիջականորեն թութքի վրա քսեք, որ թեթևացնեք ցավն ու դադարեցնեք արյունահոսությունը։
*Մաքրում է արյունը. եզան լեզուն արյան միակ բնական մաքրողն է, որն ի վիճակի է թեթևացնել սնդիկով թունավորման նշանները։
*Ի դեպ, այն նաև բուժում է դիարեան ու թեթևացնում նախադաշտանային նշանները։
*Եզան լեզվի թուրմ պատրստելու համար պարզապես եռացրեք եզան լեզվի մի քանի տերև 1 բաժակ ջրով ու ավելացրեք 1 թեյի գդալ մեղր՝քաղցրացնելու համար:
*Շնչառական համակարգ. օգտագործում են որպես խորխաբեր միջոց մրսածության և հազի դեպքում։
*Նիկոտինային կախվածություն. որոշ տվյալներով՝ օգնում է պայքարել ծխելու ցանկության դեմ։
*Նիհարեցում. եզան լեզվի սերմերից պատրաստված թեյը կարելի է օգտագործել որպես նիհարելու օժանդակ միջոց։
Թուրմի կանոնավոր օգտագործման մի քանի հիմնական առավելությունները
*Անցկացնում է ցիստիտի նշանները, ինչպես նաև ատամնացավը
*արագացնում է գրիպից բուժվելու գործընթացը օգնում է ստենոկարդիայի դեպքում:
*Պայքարում է ռևմատիզմի, ինչպես նաև երիկամների ու միզածորանի հետ կապված խնդիրների դեմ:
*Նվազեցնում է աղիների բորբոքումը, ինչպես նաև դուրս է բերում միզաթթուն։
*Ցանկացած ժողովրդական միջոց կիրառելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ։
Ինչպե՞ս օգտագործել
Տերևներ. կարելի է եփել և խմել թեյի տեսքով (օրինակ՝ օրը 3 անգամ) կամ կիրառել թրմուկների տեսքով։
Սերմեր. կարելի է պատրաստել թուրմ՝ վրան եռացող ջուր լցնելով և 15-20 րոպե թողնելով։
Հիշեք, որ նախքան որևէ բուժիչ բույս օգտագործելը խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ՝ հակացուցումները բացառելու համար:

