ՍՈՂԱՑՈՂ ՍԵԶԸ ՕՐԳԱՆԻԶՄԻՑ ԱՂԵՐԸ, ՌԱԽԻՏԸ, ԹՈՒԹՔԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Է, ՕԳՈՒՏ Է ԼԻՄՖԱԴԵՆԻՏԻ ԴԵՊՔՈՒՄ
Առաջին հայացքից սողացող սեզը նման է հացահատիկային մյուս խոտաբույսերին։ Սակայն դրա հիմնական առանձնահատկությունը երկար կոճղարմատներն են, որոնք բաժանված են հատվածների, որոնցից յուրաքանչյուրը կրում է վերականգնման բողբոջ։ Այս կոճղարմատները չունեն հանգստի շրջան և սկսում են աճել աննշան վնասի դեպքում։ Դրանք աճում են հորիզոնական ուղղությամբ հողում և ճյուղավորվում։
Կարելի՞ է ուտել սողացող սեզը
Սողացող սեզը հիանալի է օրգանիզմից աղերը հեռացնելու համար։ Այն կարելի է օգտագործել նաև այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են արթրիտը, ռադիկուլիտը, ռևմատիզմը և այլն։
Սողացող սեզի կոճղարմատը ժողովրդական բժշկության մեջ հայտնի է որպես հզոր միզամուղ, հակաբորբոքային և նյութափոխանակությունը կարգավորող միջոց։ Այն արդյունավետ է միզուղիների, լեղուղիների, մաշկային հիվանդությունների, քրոնիկ փորկապության և լյարդի խնդիրների դեպքում։
*Նյութափոխանակություն. կարգավորում է լիպիդային, հանքային և ածխաջրային փոխանակությունը։
Մաշկային իվանդություններ. օգտագործում են որոշ մաշկային խնդիրների դեպքում։
Այլ օգուտներ. կիրառվել է որպես խուխամուղ, արյունը մաքրող միջոց, ինչպես նաև ռախիտի, թութքի և լիմֆադենիտների դեպքում։
*Օգտագործում են եփուկի տեսքով՝ որպես «արյունը մաքրող» և խուխամուղ միջոց։ *Կոճղարմատներից պատրաստված թուրմը խմում են երիկամներն ու լեղապարկը քարերից և ավազից մաքրելու համար։
*Սողացող սեզը արժեքավոր բուժիչ բույս է, որն օգտագործում են ժողովրդական բժշկության մեջ որպես հակաբորբոքային, միզամուղ, խորխաբեր և ցավերը մեղմացնող միջոց: Դրա կոճղարմատները հարուստ են լորձով, պոլիսախարիդներով (ինուլին), սիլիցիումաթթվով, վիտամիններով և եթերային յուղերով:
Հիմնական բուժիչ հատկությունները
*Միզուղիների համակարգ. օգտագործում են ցիստիտի, նեֆրիտի, միզաքարային հիվանդության և միզապարկի բորբոքման դեպքում:
Շնչառական համակարգ. օգտագործում են որպես խորխաբեր՝ բրոնխիտի, թոքաբորբի և մրսածության դեպքում:
*Ստամոքսաաաղիքային տրակտ և նյութափոխանակություն. օգնում է գաստրիտի, կոլիտի, փորկապության դեպքում և նպաստում է աղերի դուրսբերմանը՝ բարելավելով նյութափոխանակությունը:
*Մաշկի հիվանդություններ. օգտագործում են ֆուրունկուլոզի, էկզեմայի, դերմատիտի և ցանի դեպքում (ներառյալ երեխաների համար նախատեսված լոգանքները):
*Մկանա-կմախքային համակարգ. օգտակար է ռևմատիզմի, պոդագրայի և օստեոխոնդրոզի դեպքում:
Օգտագործման ուղեցույց
Կոճղարմատի եփուկը սովորաբար պատրաստում են1:10 հարաբերակցությամբ, 3-5 րոպե եփում են թույլ կրակի վրա և ընդունում օրական 3 անգամ 2 ճաշի գդալ: Թուրմ. երեկոյան 2 ճաշի գդալ կոճղարմատի վրա լցնել 500 մլ եռացրած ջուր, առավոտյան քամել և բաժանել 3 չափաբաժնի, ու խմել օրվա ընթացքում 3 անգամ:
Լոգանքներ. օգտագործում են մաշկային ցանի և հոդերի ցավի բուժման համար։
Հակացուցումները
Խորհուրդ չի տրվում օգտագործել սուր պանկրեատիտի, ստամոքսի խոցի սրացման կամ 3 տարեկանից փոքր երեխաների դեպքում։ Հնարավոր է անհատական անհանդուրժողականություն։
Օգտագործելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ, հատկապես, եթե ունեք քրոնիկ հիվանդություններ։
Պատրաստում և պահպանում
Հավաքում. կոճղարմատը հանում են գարնանը կամ աշնանը, մաքրում հողից և լվանում։
Չորացում. նախապես պահում են արևի տակ (մոտ 1 օր), ապա չորացումը շարունակում հով տեղում։
Պահպանում. չոր հումքը կարելի է պահել պարկի մեջ մինչև 1 տարի։
Ինչո՞ւ են շները սողացող սեզ ուտում
Կենդանիները սողացող սեզը նախընտրում են ստամոքսը մաքրելու համար։ Շները կուլ են տալիս երկար, կոշտ ցողունները, որոնք ընկնում են կերակրափողի մեջ՝ գրգռելով լորձաթաղանթը և առաջացնելով կծկումներ, փսխում։ Սա օգնում է մաքրել օրգանիզմից հեռացնել այն ամենը, ինչն առաջացնում է դիսկոմֆորտ -անհարմարություն՝ կուլ տված խոտի հետ միասին։

